Ընդդիմությունը հայտարարում է ուրբաթ կայանալիք հանրահավաքի խաղաղ բնույթի մասին

20.06.2008, 10:33
Ընդդիմությունը հայտարարում է ուրբաթ կայանալիք հանրահավաքի խաղաղ բնույթի մասին
Ընդդիմությունը հայտարարում է ուրբաթ կայանալիք հանրահավաքի խաղաղ բնույթի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմադիր «Համազգային շարժումը» հայտարարում է, որ ուրբաթ Երևանի կենտրոնում նախատեսված հանրահավաքը խաղաղ բնույթ է կրելու։

«Մենք հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ոստիկանության հետ համագործակցելով ապահովել հանրահավաքի բնականոն ընթացքը»,- ասվում է «Նովոստի-Արմենիային» ուղարկված «Համաժողովրդական շարժում» կենտրոնի հայտարարությունում։

Ընդդիմությունը ողջունում է ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ նա թույլ չի տա հանրահավաքի ընթացքում «մասսայական անկարգություններ և հանցագործության դեպքեր» տեղի ունենան։ Մենք նույնպես համարում ենք, որ սադրիչների նկատմամբ դիրքորոշումը պետք է լինի շատ կոշտ, իսկ ազատորեն հանրահավաք անցկացնելու մյուս քաղաքացիների իրավունքները չպետք է ոտնահարվեն։

Դրա հետ մեկտեղ, Կենտրոնի հայտարարությունում նշվում է, որ Համաժողովրդական շարժման հրավիրած համահանրապետական հանրահավաքը տեղի կունենա Մատենադարանի մոտ, թեև Երևանի քաղաքապետարանն այլ տարածք էր առաջարկել՝ «Հրազդան» մարզադաշտի մոտ՝ մերժելով ընդդիմության հայցը այդ միջոցառումը Ազատության հրապարակում անցկացնելու մասին։

«Հավաքներ կազմակերպելը ու դրանց մասնակցելը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է։ Այս հանրահավաքը պետք է դառնա մեր հաղթական պայքարի կարևորագույն հանգրվաններից մեկը»,- ընդգծվում է Կենտրոնի հայտարարությունում։ Հանրահավաքի օրակարգը Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման, մասնավորապես, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի կատարման ընթացքի քննարկումն է՝ միջազգային նույն այդ կազմակերպության հերթական վեհաժողովից առաջ։

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ մտադիր չէ ընդդիմության հանրահավաքների ժամանակ զանգվածային անկարգություններ թույլ տալ։ Ինչպես հայտարարեց Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը, եթե հանրահավաքը տեղի ունենա ոչ թե «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, այլ մեկ այլ վայրում, ապա «ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի»։--0—