Եվս չորս Օրհուս-կենտրոններ կբացվեն Հայաստանում 2008 թ.-ին. ԵԱՀԿ

18.06.2008, 12:54
Եվս չորս Օրհուս-կենտրոններ կբացվեն Հայաստանում 2008 թ.-ին. ԵԱՀԿ

Ընթացիկ տարվա ընթացքում հասարակական բնապահպանական տեղեկատվության ևս չորս կենտրոն (Օրհուս-կենտրոն) կբացվի Հայաստանում, տեղեկացրեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

«Այսօրվա դրությամբ Հայաստանի տարածքում արդեն գործում են ինը նման կենտրոններ։ Մենք մտադիր են բացել ևս չորսը Ստեփանավանում, Եղվարդում, Եղեգնաձորում և Ապարանում», - չորեքշաբթի Երևանում ասաց Կապինոսը լրագրողներին։

Նրա խոսքերով, այդ կենտրոններ երկրում Օրհուսի շարժման զարգացման հենակետերը կդառնան։

«Հայաստանի տարածքում գործող կենտրոններն ապահովված են անհրաժեշտ բնապահպանական գրականությամբ և տեխնիկայով, որը թույլ է տալիս դուրս գալ միջազգային տեղեկատվական համակարգեր։ Այստեղ անցկացվում են հրատապ բնապահպանական խնդիրների վերաբերյալ հասարակական լսումներ, կազմակերպվում են սեմինարներ և այլ միջոցառումների երիտասարդության համար», - ավելացրեց նա։

Կապինոսն ավելացրեց, որ ելնելով տնտեսաբնապահպանական ուղղվածության վրա ուշադրության շեշտադրումից՝ ԵԱՀԿ-ն, Բնապահպանության նախարարության հետ համատեղ, հիմնել է հասարակական բնապահպանական տեղեկատվության կենտրոնների այդ ցանցը։

«Հայաստանն իր վրա է վերցրել և իրականացնում է «կանաչ» ժողովրդավարության ներդրմանը և առաջխաղացմանն ուղղված պարտավորությունները։ ԵԱՀԿ-ն և միջազգային այլ կազմակերպություններն այդ հարցում ակտիվ աջակցություն են ցուցաբերում հանրապետությանը», - ավելացրեց նա։

Բացի այդ դեսպանը նշեց կենտրոնների միջև, ինչպես նաև դրանց և պետական կառավարման մարմինների, կետրոնական և տեղական մարմինների միջև համակարգման մակարդակի բարձրացման կարևորությունը։

Հայաստանում գործող ինը Օրհուս-կենտրոնները բացվել են 2002 թ.-ին։ ՄԱԿ-ի ԵՏՀ «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան հայտնի է Օրհուսի կոնվենցիա անունով, այն քաղաքի անունով, որտեղ այն ստորագրվել է։ Կոնվենցիան ստորագրվել է 38 երկրների կողմից 1998 թ. հունիսի 25-ին՝ «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» գործընթացի շրջանակներում՝ եվրոպական երկրների բնապահպանության նախարարների 4-րդ համաժողովի ժամանակ։-0-