ՀՀ ոստիկանությունը վերլուծում է մարտի 1-ի երևանյան իրադարձությունները. ոստիկանության պետ

17.06.2008, 19:40
ՀՀ ոստիկանությունը վերլուծում է մարտի 1-ի երևանյան իրադարձությունները. ոստիկանության պետ
ՀՀ ոստիկանությունը վերլուծում է մարտի 1-ի երևանյան իրադարձությունները. ոստիկանության պետ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունում իրականացվում է մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծությունը, տեղեկացրեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

«Հայաստանի ոստիկանությունը ձեռնարկում է հնարավորինը, որպեսզի հետագայում խուսափենք նման իրադարձություններից և ճիշտ կողմնորոշվենք ցանկացած իրավիճակում»,- հայտարարեց Սարգսյանը երեքշաբթի՝ իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հայտարարեց, որ մարտյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները եղել են իրենց լիազորությունների շրջանակներում, և այժմ ծառայողական հետաքննություն է կատարվում։

Միաժամանակ, Սարգսյանը նշեց, որ հասաարկության շրջանակներում շարունակվում են շահարկվել անկարգությունների ժամանակ ոստիկանության գործողությունների մասին լուրերը։

«Ոստիկանությունը հայտնվել է անհասկանալի և անկանխատեսելի իրավիճակում, որտեղ նա ստիպված էր պաշտպանվել, և կատարվածը լուրջ փորձություն էր համակարգի համար»,- նկատեց ոստիկանության պետը։--0—