Հայաստանի ոստիականության նոր պետը խոստանում է ուժեղացնել հանցագործության դեմ պայքարը
17.06.2008,
18:46
Հայաստանի ոստիականության նոր պետը խոստանում է ուժեղացնել հանցագործության դեմ պայքարը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նոր ոստիկանապետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը խոստանում է ուժեղացնել հանցագործության և հասարակական կարգի խախտման դեմ պայքարը։Երեքշաբթի կայացած առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Սարգսյանը նշեց նաև, որ նրա ղեկավարած կառույցում նույնպես կադրային փոփոխություններ են սպասվում։
Ոստիկանության պետի խոսքերով, հատուկ պայքար է մղվելու ճանապարհաերթևեկության կանոնները խախտողների դեմ։
«Օրինազանց վարորդների նկատմամբ, ովքեր իրենց օրենքից վեր են դասում և թույլ են տալիս խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, անհանդուրժող վերաբերմունք է կիրառվելու, և նրանք բոլորը պատասխան են տալու հաստատված օրինակարգով»,- ասաց Սարգսյանը։
Գեներալ-մայորը նշեց, որ պակասեցնելու է իր պահակախմբի թիվը և ճանապարհները հատուկ իր համար չեն փակվելու։
Իր օրինակով ոստիկանության պետը ցանկանում է ապացուցել, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ արտոնություն չեն ունենալու պաշտոնատար անձինք և նրանց հարազատները։-0-

