Հայաստանի նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Անգլիայի թագուհուն

17.06.2008, 15:31
Հայաստանի նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Անգլիայի թագուհուն
Հայաստանի նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Անգլիայի թագուհուն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Անգլիայի թագուհի Ելիզավետա Երկրորդին, հայտնում են ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն»,- ասված է երեքշաբթի «Նովոստի-Արմենի» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։

Հանրապետության նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետև ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում բրիտանական ներդրումների խրախուսմանն առնչվող հարցեր:-0-