Հայ փրկարարները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը
17.06.2008,
14:08
Հայ փրկարարները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը
Հայ փրկարարները կանխել են հոգեկան հիվանդությամբ տառապող մի երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը, տեղեկացնում է ՀՀ փրկարար ծառայությունը։
Նախօրեին կեսգիշերին մոտ ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում 28-ամյա Գայանե Հ-ն փակել է բնակարանի դուռը և բարձրանալով պատուհանագոգին՝ սպառնում է իրեն ցած նետել պատուհանից, ծառայությունից տեղեկացրեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, սակայն Գայանե Հ-ն մոտ չի թողել 1-03 ծառայության աշխատակիցներին և ծնողներին։ Աղջիկը պահանջել է, որ իր հետ զրուցեն միայն փրկարարները, հակառակ դեպքում սպառնացել է իրագործել իր մտադրությունը:
Միայն վաղ առավոտյան փրկարարներին հաջողվել է մոտենալ աղջկան և հանձնել ծնողներին:-0-