Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար է նշանակվել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը

17.06.2008, 11:15
Հայաստանի քաղաքաշինության փոխնախարար է նշանակվել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքաշինության նախարարի նորանշանակ տեղակալին է վերապահվել նաև գլխավոր ճարտարապետի լիազորությունը, տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Նարեկ Սարգսյանը Երևանի Հանրապետության հրապարակը Ազատության հրապարակին միացնող լայնամասշտաբ ճարտարապետական նախագծի՝ Հյուսիսային պողոտայի գլխավոր ճարտարապետն է։ Ավելի վաղ Սարգսյանը Երևանի գլխավոր ճարտարապետն էր։-0-