ՀՅԴ-ն ակտիվ է աշխատել ՀՀ խորհրդարանում. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո անցած տարվա ընթացքում ՀՅԴ-ն ակտիվ է մասնակցել ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներին, երկուշաբթի ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը։
«Չի եղել որևէ օրինագիծ, որի վերաբերյալ ՀՅԴ անդամները հանդես չգային առաջարկներով։ Մենք քննարկումներ ենք կատարել օրինագծերի հեղինակների հետ մինչև խորհրդարանում դրանց քննարկումների կամ ընթերցումների միջև»,- ասաց Շահբազյանը։
Նրա խոսքով, կուսակցությունը միշտ համագործակցել է օրինագծերի հեղինակների հետ, հասնելով փոխզիջումների կամ մտնելով բանավեճի մեջ, դրանով հանդերձ, բավական լուրջ ազդեցություն ունենալով ընդունված օրենքների վրա։
Շահբազյանը նշեց, որ ՀՅԴ-ն տարվա ընթացքւմ շչջանառության մեջ է դրել շուրջ 25 օրինագիծ, որոնցից ամենակարևորը նվազագույն սպառողական զամբյուղի մասին օրենքն է, որը դեռևս չի քննարկվել խորհրդարանում, բայց ամրագրված է կոալիցիոն համաձայնագրով։
«Վերջին նստաշրջանում մենք առաջարկեցինք փոփոխություններ մտցնել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում, ինչը թույլ կտա շուկան դարձնել ավելի ազատ և կազատի մենաշնորհներից»,- ասաց խմբակցության քարտուղարը։
Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ որոշ օրինագծեր, մասնավորապես, պետտուրքերի, հարկային դաշտիև թիկնապահական գործունեության մասին օրենքները չեն ընդգրկվել խորհրդարանի աշխատանքների օրակարգում, բայց կուսակցությունը մտադիր է հետևողական լինել հետագայում այդ օրենքների քննարկումների հարցում։
Հայ հեղափոխական դաշնակցությունը հայկական ամենահին կուսակցություններից է, որը հիմնադրվել է 1890թ.։ Կուսակցությունը հանդիսանում է Սոցինտերնի անդամ։
ՀՅԴ Հայաստանի ներկայացուցչությունը ունի 7 հազար անդամ, իսկ կուսակցության արտասահմանյան մամիննեում կա մոտ 25 հազ. մարդ։ Թվով 4-րդ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը ներկայացնում են 16 պատգամավորներ, նրա ետևում ամրագրված է փոխխոսնակի պաշտոնը, իսկ ՀՀ կառավարությունում կուսակցությունն ունի երեք նախարար։ --0—

