Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է մարտյան անկարգությունների պատճառները հետաքննող հանձնաժողով

16.06.2008, 14:45
Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է մարտյան անկարգությունների պատճառները հետաքննող հանձնաժողով
Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է մարտյան անկարգությունների պատճառները հետաքննող հանձնաժողով

ՀՀ ԱԺ պատգամավորները երկուշաբթի որոշում են ընդունել Երևանում մարտի 1-2-ի դեպքերը և դրանց պատճառները հետաքննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ։

Ինչպես կարծում է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, հանձնաժողովի աշխատանքներին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արտախորհրդարանական ուժերի ներգրավումը կավելացնի դրա նկատմամբ հասարակական վստահությունը։

Առաջարկության հեղինակ, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, հանձնաժողովը պետք է իր եզրակացությունը ներկայացնի մինչև հոկտեմբերի 25-ը։

Նախատեսվում է, որ հանձնաժողովը կվերականգնի իրադարձությունների ընթացքը, կբացահայտի ողբերգության պատճառները, ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը, կճշտի զոհվածների մահվան հանգամանքները, կներկայացնի նման իրադարձությունների կրկնումը բացառող առաջարկություններ։

Հանձնաժողովի կազմում կլինեն 11 անդամներ՝ երկուական՝ խորհրադարանական խմբակցություններից և մեկական՝ խմբակցությունների կազմում չընդգրկված  պատգամավորներ։Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար կներգրավվեն նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և արտախորհրդարանական այլ ուժեր, որոնք կկարողանան անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցել նիստերին։--0--