Սևանա լճում 17-ամյա պատանի է խեղդվել
16.06.2008,
13:23
Սևանա լճում 17-ամյա պատանի է խեղդվել
Սևանա լճում առաջին դժբախտ դեպքն է գրանցվել այս տարվա ընթացքում, հայտնում է Հայաստանի Փրկարար ծառայությունը։
«Հունիսի 14-ին, ժամը 20.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Արծվանիստ գյուղի ափամերձ հատվածում, ջրահեղձ է եղել Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի թիվ 4 տան բնակիչ, 1991 թ. ծնված Դադի Բարսեղյանը, և դիակը հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Փրկարար ծառայությունից:
Երեք ժամ անց ջրափրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել Բարսեղյանի մարմինը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:-0-

