Հայաստանը մտադիր է ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ

16.06.2008, 11:02
Հայաստանը մտադիր է ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ
Հայաստանը մտադիր է ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Հայաստանը մտադիր է ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի հետ մեր դաշնակցային, ռազմավարական համագործակցությունը, որը հիմնված է մեր ժողովուրդների միջև բարեկամական ավանդական կապերի վրա, որոնք մենք մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել և ամրապնդել՝ նոր փոխշահավետ նախագծերի իրագործման միջոցով», - ասել նախարարը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում։

Նալբանդյանը տեղեկացրեց, որ Հայաստանը վարելու է ակտիվ, ինտենսիվ արտաքին քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի պաշտպանության և պրագմատիզմի վրա, որը ենթադրում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում երկրի ներգրավվածության ավելի բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունների դինամիկ աճ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բամզակողմ հիմքերի վրա։

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը խորացնելու է բարեկամական գործընկերությունը նաև ԱՄՆ-ի հետ, ջանքեր է գործադրելու՝ եվրաինտեգրման գործընթացում ավելի մեծ ներգրավվածության համար։

«Մենք հետագայում ևս պատրաստ ենք ամրապնդել հարաբերություններն այն պետությունների հետ, որոնց հետ մեր գործընկերությունը կրում է բարեկաման համագործակցության բնույթ, և մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ այն երկրների հետ հարաբերությունները բարելավելու համար, որոնց հետ դեռևս չլուծված խնդիրներ կան։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, դառնա անվտանգ և կայուն», - ասել է նա։

Նալբանդյանի խոսքերով, այս ամենը վկայում է ոչ թե արտաքին քաղաքական գերակայությունների սրբագրման, այլ հաջորդականության մասին։

«Եթե նույնիսկ հայտնվեն ինչ-որ փոփոխություններ, ապա դրանք կվերաբերեն միայն որոշ շեշտադրումների», - ասել է ՀՀ արտգործնախարարը։-0-