Հայաստանը 2009 թվականին ԵՄ-ի հետ կհամագործակցի բազմակողմանի ձևաչափով

13.06.2008, 17:42
Հայաստանը 2009 թվականին ԵՄ-ի հետ կհամագործակցի բազմակողմանի ձևաչափով
Հայաստանը 2009 թվականին ԵՄ-ի հետ կհամագործակցի բազմակողմանի ձևաչափով

Արդեն 2009 թվականին կներդրվի ԵՄ-ի հետ Հայաստանի նոր բազմակողմանի համագործակցության ձևաչափը, հայտնեց եվրոպական ինտեգրացման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը։

«Վերջերս Բրյուսելում կայացավ «Ելք դեպի արևելք» անվանումով Եվրախորհրդարանի համագումարը, որին մասնակցեցին ԵՄ արևելյան երկրները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչները։ Արդեն 2009 թվականին մենք ԵՄ հետ համագործակցության նոր՝ բազմակողմանի ձևաչափ  կունենանք»,- հայտնեց Ադոնցը ուրբաթ խորհրդարանական ճաեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքեորվ, այս նախաձեռնությունը բավական հեռանկարային է։ Ինչպես նշեց Ադոնցը, մինչ այժմ Հայաստանը մասնակցել է համագործակցության երկկողմ ձևաչափերին, սակայն 2009 թվականից հնարավորություն կունենա ԵՄ-ի հետ համագործակցել բազմակողմանի ձևաչափով։

Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահը, 2009 թվականին կստեղծվի ԵԱՀԿ –Արևելք Խորհրդարանային վեհաժողովը, իսկ գործադիր մակարդակում կգործի ևս մեկ մարմին-ձևաչափ, որը կաշխատի տարին երկու-երեք անգամ։ Այդպիսով երկրները հնարավորություն կունենան ԵՄ-ի հետ համագործակցել ԵՄ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, զարգացնել հարևան երկրների հետ գործընկերությունը և համագործակցել նախարարների մակարդակով։

«Սա նոր բավական հեռանկարային նախաձեռնություն է, և մենք ողջունում ենք այն»,- ասաց նա։

Հայաստանի և ԵՄ համագործակցությունը սկսվել է 1991թ.-ից։ 1999թ.-ից համագործակցությունն իրականացվում է «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում, իսկ 2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը։

Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրի առաջնահերթությունների և միջոցառումների ծրագրի իրականացման համար հաջորդ 5 տարիներին Հայաստանին որպես դրամաշնորհ հատկացվելու է 100 մլն. եվրո։ --0—