Հինգ ամսվա ընթացքում Հայաստան է մուտք գործել գրեթե 1 միլիարդ խ.մ. գազ

13.06.2008, 16:44
Հինգ ամսվա ընթացքում Հայաստան է մուտք գործել գրեթե 1 միլիարդ խ.մ. գազ
Հինգ ամսվա ընթացքում Հայաստան է մուտք գործել գրեթե 1 միլիարդ խ.մ. գազ

Ընթացիկ տարվա հինգ ամսվա ընթացքում Հայաստան է մտել մոտ 994,14 միլիոն խորանարդ մետր գազ՝ 1,2 տոկոս աճ ապահովելով անցյալ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածի համեմատ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում ռուսական գազի միակ ներկրող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Ընկերության տվյալներով, ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում բնական գազի սպառման ծավալները կազմել են շուրջ 910,3 մլն խ.մ՝ 4 տոկոսով ավելացնելով 2007 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Մասնավորապես, ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները կազմել են շուրջ 344.680 մլն խ.մ: Արդյունաբերությունը սպառել է 147,2 մլն խ.մ, էներգետիկայի հատվածը՝ 202.875 մլն խ.մ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 278 միլիոն դրամ (մոտ 900 մլն ԱՄՆ դոլար), բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (72,16% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (22,78%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (5,06%)։--0—