Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը կհրապարակվի օգոստոսին. մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցող Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը կհրապարակվի օգոստոսին 21-ին, հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը։
«Մինչև ընտրական փուլի խաղերը սկսվելը առջևում դեռ մեկ փորձություն էլ կա, որից հետո ես կկարողանամ առաջիկա խաղերի համար ընտրել լավագույն խաղացողներին»,- ասաց Պոուլսենը լրագրողներին ուրբաթ Երևանում։
Նրա խոսքով, այսօր դեռևս պարզ չէ, թե ով է լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցը ընկերական հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 21-ին։ «Կան մի քանի թեկնածուներ, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում»,- ավելացրեց նա։
Միաժամանակ Պոուլսենն ավելացրեց, որ Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստներ արժանի կերպով են դրսևորել։
Խոսելով Հայաստանի հավանական հակառակորդների մասին՝ մարզիչը, մասնավորապես, նշեց, որ Իսպանիան լավ արդյունք է ցույց տալիս Եվրո-2008 խաղերին։
Հայաստանը Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի և Էստոնիայի հետ ընդգրկված է եվրոպական գոտու հինգերորդ խմբում։
«Իսպանիայի հավաքականն ուժեղ թիմ է։ Իր պատրաստվածության մակարդակով առանձնանում է նաև Թուրքիան։ Իհարկե, մեր թիմը չի կարող ֆավորիտ լինել այդ երկրների թվում, սակայն մեր նպատակն է՝ ցանկացած հակառակորդի հետ արժանի արդյունք ցույց տալ»,- ասաց մարզիչը։
Եվրոպական գոտու ընտրական փուլին մասնակցելու են 53 երկրների ազգային հավաքականները։
2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը առաջին խաղն անցկացնելու է Թուրքիայի հետ՝ 2008թ. սեպտեմբերի 6-ին։
Աշխարհի գավաթի ընտրական փուլին եվրոպական գոտուց մասնակցելու են 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք բաժանվելու են ինը խմբերի (ութ խումբ՝ վեցական թիմով և մեկ խումբ՝ հինգ հավաքականներով)։ Միանգամից եզրափակիչ փուլ կանցնեն խմբերի հաղթողները։
Երկրորդ տեղը զբաղեցրած ութ թիմերը բաժանվելու են զույգերի և երկու խաղերի արդյունքներով՝ սեփական դաշտում և հակառակորդի, խաղարկելու են աշխարհի առաջնության մնացած չորս ուղեգրերը։ 2010թ. աշխարհի գավաթի առաջնությանը Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում Եվրոպա մայրցամաքը ներկայացնելու են 13 հավաքականներ։--0—