Հայաստանի իշխող կոալիցիան դրական է գնահատում ԵԽԽՎ վերջին բանաձևի իրականացումը

13.06.2008, 15:22
Հայաստանի իշխող կոալիցիան դրական է գնահատում ԵԽԽՎ վերջին բանաձևի իրականացումը
Հայաստանի իշխող կոալիցիան դրական է գնահատում ԵԽԽՎ վերջին բանաձևի իրականացումը

Հայաստանի իշխող կոալիցիայի ներկայացուցիչները դրական են գնահատում երկրում ժողովրդավարական ինտիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609 բանաձևի իրականացման գործընթացը և կարծում են, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի ժամանակ երկրին չի սպառնում ձայնի իրավունքից զրկվելը։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընդունված բանաձևի շրջանակներում Հայաստանին ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման մի շարք պահանջներ է ներկայացվել, որոնց մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։ ԵԽԽՎ բանաձևի հեղինակները համարել են, որ մնացած մի քանի ամիսների ընթացքում Հայաստանը պետք է քաղաքական համակարգի բարեփոխումներ իրականացնի՝ հաշվի առնելով ընդդիմության կարծիքը, ինչպես նաև զբաղվել ընտրական համակարգի բարեփոխումներով։

«Հայաստանում բանաձևի դրույթների իրականացման գործում էական առաջընթաց է արձանագրվել։ Մարտի 1-2 դեպքերի հետաքննության համար ժամանակավոր խորհրդարանական հանձաժողովի ստեղծումը, խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնումը, Հանրային Խորհրդի ձևավորումը ԵԽԽՎ պահանջների կատարման գործընթացի հիմանական արդյունքներն են»,- ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցին հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքերով, ԵԽԽՎ բանաձևի դրույթներն ակտիվորեն իրականացվում են, իսկ կիրակի հանրապետություն կժամանեն ԵԽԽՎ համազեկուցողները, ովքեր կիրականցեն բանաձևի պահանջների կատարման մոնիտորինգ։

Ինչպես կարծում  է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԵԽԽՎ բանաձևում արտացոլված են Հայաստանում քաղաքական կոալիցիայի ստեղծման հուշագրի հիմնական սկզբունքները, որոնք ամրագրվել են ԵԽԽՎ փաստաթղթից շատ ավելի վաղ։

Հայաստանում մարտի 21-ին ձևավորվել է նոր քաղաքական կոալիցիա, որում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն։

Հովհաննիսյանի կարծիքով, բանաձևի պահանջները նպատակաուղղված են ապագային և չեն կարող իրականացվել «մի գիշերվա ընթացքում», բայց Հայաստանում անցկացվող բարեփոխումները համահունչ են դրա նորմերին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ավետ Ադոնցն իր հերթին տեղեկացրեց, որ ԵԽԽՎ բանաձևի իրականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվել, քննարկումներ են եղել ինչպես խորհրդարանի շրջանակներում, այնպես էլ՝ արտախորհրդարանկան դաշտում։

«Սակայն բանաձևի պահանջները ոչինչ են, եթե մենք չկարողանանք կարգավորել Հայաստանի ներքին իրավիճակը։ Մենք կարող ենք տեսք ընդունել, թե իրականացրել ենք բանաձևի նորմերը, բայց չկարգավորենք ներքին իրավիճակը»,- ասաց նա։

ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն (Ֆրանսիա) և Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա) հունիսի 16-ին երկօրյա այցով ժամանելու են Հայաստան՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու վերաբերյալ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարման գործընթացը գնահատելու նպատակով։ Համազեկուցողները հանդիպելու են ՀՀ նախագահի, ԱԺ խոսնակի, խորհրդարանական կոալիցիոն և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, արտախորհրդարանական ընդդիմության հետ։

Եթե Կոլոմբիեն և Պրեսկոտն այցի վերջում եզրակացնեն, որ բանաձևի կատարման գործընթացում առանձնապես առաջընթաց չի գրանցվել, ապա Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը քննարկվելու է հունիսի 25-ի արտակարգ լսումների ընթացքում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում։

--0--