Հայաստանի իշխանությունները կես քայլեր են անում ԵԽԽՎ բանաձևն ընդունելու ուղղությամբ

12.06.2008, 18:22
Հայաստանի իշխանությունները կես քայլեր են անում ԵԽԽՎ բանաձևն ընդունելու ուղղությամբ

Հայաստանի իշխանությունները կես քայլեր են անում ԵԽԽՎ բանաձևն իրականացնելու ուղղությամբ, կարծում է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։

«Հարցը այն չէ, որ ԵԽԽՎ-ին ցույց տան, թե մենք ինչ-որ բան ենք անում։ Անհրաժեշտ է անել ոչ թե ցուցադրական, այլ իրական քայլեր երկրում ճգնաժամը հաղթահարելու համար»,- հինգշաբթի մամուլի ասուլիսին ասաց Դեմիրճյանը։

Ապրիլի 17-ին ընդունված ԵԽԽՎ 1609 բանաձևը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի արձագանքն էր, երբ փետրվարի 20-ից ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցների կողմից անցկացվող բողոքի ցույցերը Երևանում մարտի 1-2-ին վերածվեցին իրավապահների հետ բախումների։

ԵԽԽՎ բանաձևի շրջանակներում Հայաստանին ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման մի շարք պահանջներ է ներկայացվել, մասնավորապես, քաղաքական երխոսություն հաստատել և ամրապնդել երկրի ժողովրդավարական ինստուտները, որոնց մինչև ամառային նստաշրջանը չկատարելու դեպքում երկրին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։

Դեմիրճյանի կարծիքով, «Ժողովների, երթերի ու հանրահավքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները թերի են, իսկ մարտի 1-2-ի իրադարձությունները հետաքննելու համար խորհրդարանում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը բավարար վստահություն չի ներշնչում։

«Ես համամիտ եմ այն կարծիքին, որ այդ հանձնաժողովում իշխանամետ և ընդդիմադիր ուժերը պետք է հավասարապես ներկայանան, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն արտախորհրդարանական ուժերն ու միջազգային փորձագետները»,- ասաց Դեմիճյանը։

Նա նշեց նաև, որ անբավարար ուշադրություն է դարձվում անկարգությունների ընթացքում ձերբակալվածների և հանցագործությունների թափանցիկ հետաքննման հարցերին։

«Մահացել է տասը մարդ, և մենք չենք տեսել որևէ կոնկրետ քրեական գործ, որ հարուցված լինի այդ փաստերով։ Անհրաժեշտ է հստակ տարանջատել  մարդկանց, ովքեր քրեական հանցագործություն են գործել նրանցից, ովքեր պատիժ են կրում իրենք քաղաքական հայացքների համար»,- ասաց Դեմիրճյանը։

Ընդ որում քաղաքական գործիչը կանխատեսեց, թե որքան է ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելու հնարավորությունը՝ հղում անելով այն բանին, թե «շատ քիչ ժամանակ է մնացել, հարկավոր է ուղղակի մի քիչ սպասել»։-0-