Հոկտեմբերից Հայաստանում կգործի սփյուռքի հարցերի նոր նախարարությունը

12.06.2008, 18:08
Հոկտեմբերից Հայաստանում կգործի սփյուռքի հարցերի նոր նախարարությունը
Հոկտեմբերից Հայաստանում կգործի սփյուռքի հարցերի նոր նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերից Հայաստանում կգործի սփյուռքի հարցերի նոր նախարարությունը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նոր նախարարության ստեղծումը պայմանավորված է  «Հայաստանի կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծով, որն այսօր հավանության է արժանացել Գյումրիում կառավարության արտագնա նիստի ժամանակ։

Նախագծի համաձայն, կառավարության կառուցվածքում ընդգրկված է 18 նախարարություն՝ տարածքային կառավարության, արտաքին գործերի, էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության, էներգետիկայի և բնական ռեսուսների, բնապահպանության, առողջապահության, քաղաքաշինության, սպորտի և երիտասարդության հարցերի, կապի և տրանսպորտի, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, սփյուռքի հարցերի։

Նախատեսվում է, որ օերնքն ուժի մեջ կմտնի 2008 թվականի հուլիսի 1-ից։ Ընդ որում, փաստաթղթի համաձայն, սփյուռքի հարցերի նախարարությունը կառավարության կազմում կընդգրկվի 2008 թվականի հոկտեմբերի 1-ից։--0-