ՀՀ կառավարության արտագնա նիստերն անցկացվելու են եռամսյակը մեկ՝ երկրի մարզերում. վարչապետ

12.06.2008, 17:47
ՀՀ կառավարության արտագնա նիստերն անցկացվելու են եռամսյակը մեկ՝ երկրի մարզերում. վարչապետ
ՀՀ կառավարության արտագնա նիստերն անցկացվելու են եռամսյակը մեկ՝ երկրի մարզերում. վարչապետ

 ՀՀ կառավարության արտագնա նիստերը հանրապետության մարզերում անցկացվելու են եռամսյակը մեկ։ Այս մասին հինգշաբթի Գյումրիում հայտնեց ՀՀ վարաչպետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարության առաջին արտագնա նիստի ընթացքում։

«Այսօր պատմական օր է, որովհետև ՀՀ կառավարությունն ամբողջական կազմով առաջին անգամ արտագնա նիստ է անցկացնում»,- «Նովոստի-Արմենիային» վարչապետի խոսքերը մեջբերեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այսպես, վարչապետի խոսքով, նոր ավանդույթի հիմք է դրվում` եռամսյակը մեկ կառավարության նիստերն անցկացվելու են մարզերում։

Սարգսյանը նշեց, որ դրա համար արդեն իսկ մշակված է մեթոդաբանություն, թե ինչպես են արտագնա նիստերը կազմակերպվելու և անցկացվելու։ «Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի ճյուղային գերատեսչություները նախապատրաստեն իրենց օրակարգն այնպես, որ բացահայտեն մարզերում կուտակված խնդիրները, անելիքները և հեռանկարային ծրագրերը»,- ասաց Սարգսյանը:
 
Ինչպես նշեց վարչապետը, Գյումրին պատահական չի ընտրվել որպես առաջին արտագնա նիստի անցկացման վայր, ինչն առաջին հերթին պայմանավորված է կուտակված բազմաթիվ խնդիրներով և անելիքներով։

Նիստի նախապատրաստման ժամանակ մենք բացահայտել ենք այն հիմնարար խնդիրները, որոնք պետք է լուծենք մարզում, և մեր այսօրվա օրակարգը ներառում է այնպիսի հարցեր, որոնք տալու են կուտակված հիմնախնդիրների արմատական լուծումներ»,- ասաց Սարգսյանը։--0—