Լրացել է Բելառուսի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններիի հաստատման 15 տարին

11.06.2008, 17:57
Լրացել է Բելառուսի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններիի հաստատման 15 տարին

Հունիսի 11-ին լրանում է Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15 տարին։

2001 թվականի սեպտեմբերին Երևանում բացվել է Բելառուսի Հանրապետության դեսպանատունը։ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը գործում է 1993 թվականից։

Համագործակցության դրական դինամիկայի ամրապնդմանը նպաստել են տարբեր մակարդակի փոխայցերը, միջազգային միջոցառումների անցկացման ընթացքում եղած հանդիպումները, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանատնից։

Երկու երկրների կառավարության ղեկավարների մակարդակով ակտիվ երկխոսություն է տարվում, 2000 թվականին կայացավ առաջին փոխայցելությունը։ 2005 թվականին Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն էր Բելառուս, 2006 թվականին հոկտեմբերին պատասխան այցով Հայաստան ժամանեց Բելառուսի վարչապետը։

Ակտիվորեն զարգանում է միջխորհրդարանական համագործակցությունը՝ 2004-2005 թվականներին կայացան խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը՝ խորհրդարանների նախագահների գլխավորությամբ։

2008 թվականին ծրագրվում է ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցը Բելառուս՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ։ Գործում է համագործակցության միջխորհրդարանական բելառուսահայկական հանձնաժողով։

Բելառուսն ու Հայաստանը սերտ կապեր են պահպանում միջգերատեսչական և տարածաշրջանային մակարդակներում, դինամիկ կերպով զարգանում են առևտրատնտեսական հարաբերությունները։

2000 թվականից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում երկրների միջև ապրանքաշրջանառությունը կմեծանա ավելի քանի 10 անգամ՝ հասնելով 23,7 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ամեն տարի ընդարձակվում է ձեռնարկատերերի կողմից Բելառուսից Հայաստան և Հայաստանից Բելառուս տարվող ապրանքների տեսականին։

Բելառուս և հայ ժողովուրդների միջև փոխըմբռնմանն ու ընկերական հարաբերությունների ամրամնդմանը նպաստում է մարդասիրական ոլորտում համագործակցության զարգացումը։

2005 թվականին երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին Բելառուսի օրերը, 2007 թվականին Բելառուսում՝ Հայաստանի օրերը։ Ընթացիկ տարում կայացած Բելառուսի մշակույթի նախարարի Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է  մինչև 2010 թվականը նախարարությունների միջև համագործակցության ծրագիր։

Ակտիվորեն զարգանում են միջտարածաշրջանային կապերը, համագործակցության դրական փորձ ունի Մինսկի մարզը և Հայաստանի Սյունիքի մարզը, որի համար տնտեսական հիմք է հանդիսանում սերտ և փոխշահավետ համագործակցությունը բելառուսական «ԲելԱզ-ի»  և Սյունիքի մարզի լեռնարդյունաբերական ձեռնարկությունների միջև։

2008 թվականին կկայանա Մինսկի մարզի գործարար շրջանակների և ղեկավարության պատվիրակության այցը Հայաստան։

Զարգանում են քույր-քաղաքներ ժոդինոյի և Քաջարանի  կապերը։

Երկկողմ հարաբերությունները հենվում են պայմանագրային-իրավական բազայի վրա, որում տարբեր մակարդակների ավելի քան 55 համաձայնագիր կա, որոնք քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական համագործակցության, մշակույթի, գիտության և տեխնիկայի, կրթության և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ ոլորտներում բազմակողմանի զարգացման հիմք են հանդիսանում։-0-