ՀՀ նախագահն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ ՌԴ ազգային տոնի առթիվ
10.06.2008,
16:03
ՀՀ նախագահն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ ՌԴ ազգային տոնի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն՝ Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման հետ կապված ՌԴ ազգային տոնի առթիվ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը շնորհավորանքի իր խոսքում գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և տնտեսական փոխգործակցության ներկա բարձր մակարդակի առթիվ։
ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն առաջիկայում ևս հաջողությամբ կզարգանա` ի շահ երկու պետությունների ու ժողովուրդների:-0-

