Հայաստանի պաշտպանության նախարարը ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ԶՈւ բարեփոխումներին վերաբերող հարցեր

10.06.2008, 14:40
Հայաստանի պաշտպանության նախարարը ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ԶՈւ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ քննարկել է երկրի Զինված ուժերի բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նախարարը ողջունել է դեսպանին` հույս հայտնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ:


Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են այլընտրանքային զինվորական ծառայության և պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության գործուն մեխանիզմների կատարելագործման խնդիրներին։

Կողմերն անդրադարձլ են նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում արտացոլված զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին:

Օհանյանն ու Կապինոսը խոսեցել են նաև զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մասնավորապես, քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման, քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերը քաղաքական գործընթացներից զերծ պահելու մասին:

Հանդիպման ավարտին դեսպան Կապինասը շնորհակալություն է հայտնել նախարարին` ԵԱՀԿ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության համար:   --0--