Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղումների ժամանակ հայտնաբերվել է բաղնիքների համալիր

10.06.2008, 14:19
Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղումների ժամանակ հայտնաբերվել է բաղնիքների համալիր

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի պեղումների ժամանակ հայ հնագետները հայտնաբերել են հասարակական բաղնիքների համալիր, չորեքշաբթի հայտեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։

«Արտաշատի պեղումները սենսացիոն արդյունքներ տվեցին։ Այս տարածքում հայտնաբերվեցին չպահպանված տաճարի տնտեսական մասը և խճանկարե հատակով հասարակական բաղնիքներ»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքերով, Արտաշատում առաջին անգամ է հայտնաբերվել բաղնիքների ամբողջական համալիր։

Ավետիսյանը նշեց, որ ստացված տեղեկատվությունը թույլ կտա մասնակիորեն վերականգնել նման բաղնիքների ջեռուցման համակարգը։

Արտաշատը հիմնադրել է Արտաշես թագավորը մ.թ.ա. երկրորդ դարում։-0-