Հայաստանի շախմատի չեմպիոնի մահվան կապակցությամբ «Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարը կշարունակվի հունիսի 12-ին
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի չեմպիոն Կարեն Ասրյանի մահվան կապակցությամբ արագ շախմատի «Շախմատի հսկաներ. Երևան 2008» միջազգային մրցաշարը շարունակվելու է հունիսի 12-ին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Կարեն Ասրյանը մահացել է հունիսի 9-ին՝ կյանքի 28-րդ տարում։
«Հունիսի 11 և հունիսի 12-ի փուլերը հետաձգվել են՝ գրոսմայստեր Կարեն Ասրյանի վաղաժամկետ մահվան կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, հետաձգվել է Արագ շախմատի բաց առաջնությունը, որը պետք է տեղի ունենար Երևանում հունիսի 12-15-ը՝ «Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարին զուգահեռ։
Արագ շախմատի «Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարը (Chess Giants Yerevan 2008) մեկնարկել է Երևանում՝ հունիսի 8-ին։
«Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարը կանցակցվի շրջանակային համակարգով՝ 14 փուլով։ Պարտիային տրամադրված է 25 րոպե՝ յուրաքանչյուր հաջորդ քայլին 10 վայրկյան ավելացմամբ։ «Շախմատի հսկաներ» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար դոլար:
Առաջին փուլի արդյունքներով, մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մորոզևիչը և Լեկոն՝ 1,5-ական միավորով, 3-6 տեղերը կիսում են Արոնյանը, Ադամսը, Հակոբյանը և Սարգսյանը՝ 1-ական միավորով։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Գելֆանդը և Կսյանջին՝ 0,5-ական միավորով։--0—