Արոնյանը հուսով է Երևանի արագ շախմատի մրցաշարի ժամանակ վերադարձնել լավ մարզավիճակը

09.06.2008, 10:54
Արոնյանը հուսով է Երևանի արագ շախմատի մրցաշարի ժամանակ վերադարձնել լավ մարզավիճակը
Արոնյանը հուսով է Երևանի արագ շախմատի մրցաշարի ժամանակ վերադարձնել լավ մարզավիճակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հուսով է «Շախմատի հսկաներ. Երևան 2008» արագ շախմատի մրցաշարի ժամանակ վերադարձնել լավ մարզավիճակը։

«Մրցաշարից առաջ ես շատ մարզումներ եմ անցկացրել և հուսով եմ վերադարձնել լավ մարզավիճակը, որը ես վերջին ժամանակներս կորցրել եմ», - ասել է Արոնյանը ուրբաթ Երևանում՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սա շատ հետաքրքիր մրցաշար է, և ես հուսով եմ, որ մասնակիցներից մեկը կհաղթի», - կատակել է նա։

Մեկ այլ հայ գրոսմայստեր՝ Գաբրիել Սարգսյանն իր հերթին կարևորել է շախմատի նման մրցաշարերի անցկացումը Հայաստանում, «քանի որ հայերը սիրում և գնահատում են շախմատը»։

«Մենք կփորձենք լավ խաղալ և ցույց տալ այն ամենն, ինչին մենք ընդունակ ենք», - ասել է նա՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ մրցաշարի ֆավորիտը Արոնյանն է։

Հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն հայտարարել է, որ շատ ուրախ է խաղալ Երևանում՝ միջազգային մրցաշարի շրջանակենրում։

«Մրցաշարը մեծ տոն է շախմատի սիրահարների համար, և այստեղ կարևոր են ոչ թե արդյունքները, այլ այն, որ սպասվում է մեծ շոու և փառատոն», - ասել է նա։

«Շախմատի հսկաներ. Երևան 2008» (Chess Giants Yerevan 2008) արագ շախմատի մրցաշարը բացվել է կիրակի Երևանում։

Մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը (բոլորը Հայաստանից), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Բու Սյանչժին (Չինաստան)։

Մրցաշարը կանցակցվի շրջանակային համակարգով՝ 14 փուլով։ Պարտիային տրամադրված է 25 րոպե՝ յուրաքանչյուր հաջորդ քայլին 10 վայրկյան ավելացմամբ։

«Շախմատի հսկաներ» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար դոլար։-0-