Երևանում հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքը տեղի կունենա ցանկացած եղանակի դեպքում. նախկին նախագահի մամուլի քարտուղար

05.06.2008, 16:20
Երևանում հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքը տեղի կունենա ցանկացած եղանակի դեպքում. նախկին նախագահի մամուլի քարտուղար

Երևանի Ազատության հրապարակում հունիսի 20-ին ծրագրված ընդդիմության հանրահավաքը կկայանա ցանկացած եղանակի դեպքում, հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Հանրահավաքի հիմնական օրակարգում կլինեն մարտի 1-ի դեպքերից հետո իրավիճակի զարգացման ընդհանրացումը, Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԵԽԽՎ բանաձևի իրականացման գործընթացը, ինչպես նաև ընդդիմության հետագա պայքարի հեռանկարներն ու այն իրականացնելու մանրամասները»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը մարդ։ Կալանավորվել է ավելի քան 100 մարդ, որոնց կեսը դեռ կալանքի տակ է։

Մուսինյանը հայտարարեց, որ հանրահավաքը ծրագրվել էր դեռ մի քանի ամիս առաջ, տեղյակ էր պահվել բոլոր համապատասխան իշխանական կառույցներին, ինչպես նաև դիմում էր ուղարկվել Երևանի քաղաքապետարան։ «Մենք ցանկանում ենք առանց զենքի խաղաղ կիրառման հանրահավաքի անցկացման մեր սահմանադրական իրավունքն իրականացնել, և պետությունը պարտավոր է ապահովել դրա նորմալ անցկացումը»,- ասաց նա։

Մուսինյանը հույս հայտնեց, որ իշխանությունների արձագանքը դրական կլինի, քանի որ ընդդիմությունը բոլոր հնարավոր և անհրաժեշտ քայլերը ձեռնարկել է, նաև պատրաստ է համատեղել ջանքերը՝ իրավական ռեժիմի շրջանակներում ակցիաներ  անցկացնելու համար։

Մեկնաբանելով հանրահավաքի մասնակիցների և Ոստիկանության աշխատակիցնեևրի միջև բախման հնարավորությունը՝ մամուլի քարտուղարը նշեց, որ «ընդդիմությունը երբեք բախումների չի գնացել և միշտ իր իրավունքներն իրականացրել է խաղաղ ճանապարհով։

«Ես բախումների կամ տվյալ ցույցի անցկացման արգելքի իմաստը չեմ տեսնում, քանի որ իշխանությունները գտնվում են միջազգային կազմակերպությունների ճնշման տակ, ինչպես նաև գիտակցում են, որ մարտի 1-ից հետո ճնշումները չեն ընկճել ժողովրդին, և շատ դժվար կլինի նման ջանքեր նախաձեռնել»,- կարծում է Մուսինյանը։

Նա նաև նկատեց, որ Տեր-Պետրոսյանի թիմը շատ գրագիտորեն է մշակել հանրահավաքի անցկացման գաղափարը, և շատ դժվար կլինի հակազդել դրան։ «Իսկ եթե ուժ կիրառվի, ապա իշխանություններին կմեղադրենք խաղաղ բնակչության դեմ զենք կիրառելու մեջ»,- ասաց Մուսինյանը։ Ընդ որում նա նշեց, որ իշխանությունների դեմ պայքարը անգամ մեկ օրով չի դադարեցվելու։-0—