Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս թույլատրել ընդդիմությանը հանրահավաք անցկացնել հունիսի 20-ին

05.06.2008, 15:36
Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տալիս թույլատրել  ընդդիմությանը հանրահավաք անցկացնել հունիսի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոսի-Արմենիա/. Եվրամիությունը խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին՝ թույլատրել ընդդիմությանն անցկացնել հունիսի 20-ի ծրագրված հանրահավաքը, հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր փոխտնօրեն Հյուգ Մինգարելին (Hugues Mingarelli)։

Հայաստանի ըննդիմությունը մտադիր է հունիսի 20-ին Երևանի Ազատության հրապարակում հանարահավաք անցկացնել, որը նվիրված կլինի երկրում ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի վերաբերյալ՝ ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի կատարմանը։

«Մենք խորհուրդ ենք տալիս իշխանություններին՝ չխոչընդոտել հանրահավաքի անցկացմանը, քանի որ դա ավելի մեծ դժգոհություն  կարող է առաջացնել, այն դեպքում, երբ տվյալ ակցիայի անցկացումը երկխոսության զարգացման հնարավորություն կարող է լինել»,- հինգշաբթի Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանն ասաց Մինգարելին։

Նրա խոսքերով, ԵՄ իշխանություններին կոչ է անում լինել առավել ընտրողական կալանավորվածների և այն մարդկանց հանդեպ, ովքեր իսկապես մասնակից են մարտի 1-ի անկարգություններին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը մարդ։ Կալանավորվել է ավելի քան 100 մարդ, որոնց կեսը դեռ կալանքի տակ է։

Դրանով հանդերձ, Մինգարելլին նշեց, որ ԵՄ-ն պատրաստ է հնարավորինս աջակցել  Հայաստանի զարգացմանը։ Նրա կարծիքով, հանրապետությանն անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել նրան, թե ինչի է հասել և հիմնվելով դրա վրա՝ առաջ ընթանալ։--0-