Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել մարտյան դեպքերի ժամանակ խախտված կայունությունը. ՀՀԿ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել կայունությունը, որը խախտվել է Երևանի մարտյան դեպքերի ժամանակ, հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնք հանգեցրել են տասը մարդկային զոհերի։
«Շատ ժամանակ չի անցել, սակայն ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ձեռնարկած քայլերը վկայում են հասարակությունում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը նրա նպատակուղղվածության մասին», - Երևանում հինգշաբթի ասաց նա լրագրողներին։
Շարմազանովի խոսքերով, երկրի զարգացման նպատակաուղղվածությունը ոչ միայն ակնհայտ է, այլև կանխատեսված, և Սերժ Սարգսյանը պետք է կատարի իր բոլոր նախընտական խոստումները, որոնց ի պատասխան ՀՀ քաղաքացիները նրան են տվել իրենց ձայները։
Շարմազանովը նաև նշեց ժողովրդին խոստացված ծրագրերի դրույթների իրականացման անհրաժեշտությունը։
«Երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ քաղաքական, դատաիրավական և սոցիալական բնագավառներում, իշխանությունները պետք է աշխատեն՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ նրանց է տվել հասարակությունը», - ասաց նա՝ ավելացնելով, որ աշխատանքը հիմնված է լինելու նախագահի նախընտրական ծրագրի և կառավարության 2008-2012 թթ. գործունեության ծրագրի վրա։-0-