Երևանում մարտյան անկարգությունների երեք մասնակից դատապարտվել է 3,5 տարվա բանտարկության

04.06.2008, 19:12
Երևանում մարտյան անկարգությունների երեք մասնակից դատապարտվել է 3,5 տարվա բանտարկության
Երևանում մարտյան անկարգությունների երեք մասնակից դատապարտվել է 3,5 տարվա բանտարկության

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քրեական դատարանը մարտյան անկարգությունների երեք մասնակիցների՝ Հովհաննես Մնացականյանին, Արմեն Գրիգորյանին և Յուրիկ Ղուկասյանին դատապարտել է ազատազրկման՝ 3,5 տարի ժամկետով, «Նովոստի-Արմենիային» հայտնեց Հայաստանի վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։

Բողոքի ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Գլխավոր դատախազության տվյալներով, այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ, ձերբակալվել է ավելի քան 100 քաղաքացի։

«Դատարանը Մնացականյանին, Գրիգորյանին և Ղուկասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն) և 176 հոդվածի 1 և 2 մասերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափի կողոպուտ), և նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է ազատազրկման՝ 3 տարի և 6 ամիս ժամկետով»,- ասաց մամուլի քարտուղարը։

Մեղադրական եզրակացության համաձայն բոլոր երեքն էլ մասնակցել են Երևանի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին և «Ռոբերտո» խանութ-սրահի թալանին։ Թալանված գույքի, հագուստի, կոշիկի և խանութի տեսաձայնագրիչ սարքի ընդհանուր արժեքը կազմել է 648 հազար դրամ (մոտ 2,1 հազար դոլար)։

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի խոսքով, Քրեական օևենսգրքի 70 հոդվածի համաձայն դատարանը որոշել է Հովհաննես Մնացականյանի նկատմամբ դատավճիռը իրականացնել պայմանական հիմունքներով՝ նրա համար սահմանելով երեք տարի ժամկետով փորձաշրջան։--0—