Սիրուշոյին փորձել են խանգարել «Եվրատեսիլի» ժամանակ. ՀՀՀԸ խորհրդի նախագահ

04.06.2008, 16:37
Սիրուշոյին փորձել են խանգարել «Եվրատեսիլի» ժամանակ. ՀՀՀԸ խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը հաստատեց, որ «Եվրատեսիլի» ժամանակ Սիրուշոյին փորձել են խանգարել։

Կիրակի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ լուր հնչեց, որ հայկական որոշ բլոգերում Սիրոշոյին բոյկոտելու կոչեր եղել։

«Սիրուշոյին իսկապես փորձել են խանգարել։ Դրա համար պատճառ է հանդիսացել նրա աջակցությունը Սերժ Սարգսյանին»,- չորեքշաբթի ասաց Հարությունյանը՝ «Զանգվածային լրատվության միջոցների գործունեության օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները` սահմանադրական բարեփոխումների արդյունքում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով, այս ամենի մասին կարծիք կազմելու համար հարկավոր է  նայել, թե կոնկրետ ով է այդ բլոգերի հեղինակը։

Մայիսին Սերբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2008» մրցույթի ժամանակ Սիրուշոն կատարեց անգլերեն լեզվով «Qele-Qele» երգը, որի երաժշտության հեղինակը Հարութ Տեր-Հովակիմյանը, իսկ խոսքերի հեղինակը հենց երգչուհին է։

Հեռախոսային քվեարկության արդյունքներով Սիրուշոն հավաքել է 230 միավոր։ Հայաստանին առավելագույն 12 միավորը տվել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Բելգիան, Չեխիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Հունաստանը, Վրաստանը։

Սիրուշոն գերազանցել է Հայաստանը ներկայացնող նախորդ երկու երգիչների Անդրեյի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, որոնք երկուսն էլ զբաղեցրել էին ութերորդ տեղը։--0—