ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը (ՀՀՀԸ) մտադիր են ՀՀՀԸ-ին աջակցության ծրագիր իրականացնել, չորեքշաբթի տեղեկացրեց ՀՀՀԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
«Ծրագրի իրականացմամբ զբաղվելու են Բի-Բի-Սիի փորձագետները։ Գործընթացում ընդգրկվելու են նաև տեղական լրատվական կազմակերպությունների փորձագետները»,-ասաց Հարությունյանը՝ «Զանգվածային լրատվության միջոցների գործունեության օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները` սահմանադրական բարեփոխումների արդյունքում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։
Նրա խոսքով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է նախ զեկույց պատրաստել հեռուստառադիոընկերություններում տիրող ներկա վիճակի մասին, որից հետո նախատեսվում է ուսուցման և կառուցվածաքային փոփոխությունների վերաբերյալ դրույթների ներկայացման նախագծերի իրականացում։
«Ծրագրի նպատակն է՝ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը մոտեցնել եվրոպական չափորոշիչներին»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, նման ծրագիր իրականացվում է Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ։
«Մի քանի օրից Հայաստան կժամանեն առաջին ֆրանսիացի փորձագետները, որոնք առաջարկներ են ներկայացնելու ոլորտը կարգավորող օրենսդրությունը կատարելագործելու և այլ այլ փաստաթղթերի վերաբերյալ»,- ասաց Հարությունյանը։--0—