Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի հունիս ամսվա վարկանիշային աղյուսակում բարձրացել է 78-րդ տեղը

04.06.2008, 15:43
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի հունիս ամսվա վարկանիշային աղյուսակում բարձրացել է 78-րդ տեղը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՖԻՖԱ-ի հունիս ամսվա վարկանիշային աղյուսակում բարձրացել է 78-րդ տեղը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի 2008 թ. հունիս ամսվա վարկանիշային աղյուսակում բարելավել է իր դիրքը երկու կետով և բարձրացել 78-րդ տեղը։

Ինչպես տեղեկացվում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում, այսօրվա դրությամբ հայկական թիմն ունի 392 միավոր։

ՖԻՖԱ-ի հունիս ամսվա վարկանիշի համաձայն, Վրաստանի թիմը բարելավել է իր դիրքերը մեկ կետով և զբաղեցրել 80-րդ տեղը, իսկ Ադրբեջանի հավաքականը բարձրացրել է չորս կետով և զբացրել 133-րդ տեղը։

2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները ընթացիկ վարկանիշում զբաղեցնում են հետևյալ տեղերը՝ Իսպանիա՝ չորրորդ տեղը, Թուրքիա՝ 20-րդ տեղը, Բելգիա՝ 49-րդ տեղը, Բոսնիա և Հերցեգովինա՝ 67-րդ տեղը, Էստոնիա՝ 121-րդ տեղը։

Այս երկրների հավաքականների հետ մեկտեղ Հայաստանը ներառվել է եվրոպական գոտու հինգերորդ ենթախմբի մեջ։ Աշխարհի գավաթի ընտրական փուլին եվրոպական գոտում կմասնակցեն 53 երկրների ազգային հավաքականներ։ Նրանք կբաժանվեն ինը խմբերի (ութ խումբ՝ վեցական թիմով և մեկ խումբ՝ ներառելով հինգը հավաքական)։

ՖԻՖԱ-ի 2008 թ. հունիս ամսվա վարկանիշի առաջատարների տասնյակն ունի հետևյալ պատկերը՝

1.      Արգենտինա (1559 միավոր)

2.      Բրազիլիա (1513)

3.      Իտալիա (1424)

4.      Իսպանիա (1303)

5.      Գերմանիա (1274)

6.      Չեխիա (1246)

7.      Ֆրանսիա (1143)

8.      Հունաստան (1133)

9.      Անգլիա (1123)

10.  Նիդեռլանդներ (1111)։

Ֆուտբոլի վարկանիշային համաշխարհային աղյուսակում ընդհանուր առմամբ ներառված են 199 երկրների հավաքականներ։-0-