Երևանի բուսաբանական այգին պետական ֆինանսավորման խիստ կարիք ունի. փորձագետ

04.06.2008, 15:03
Երևանի բուսաբանական այգին պետական ֆինանսավորման խիստ կարիք ունի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի բուսաբանական այգին պետական ֆինանսավորման խիստ կարիք ունի, ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի սիստեմավորման և աշխարհագրության բաժնի պետ, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը։

«Մենք հավելյալ պետական ֆիանանսավորում չենք ստանում Բուսաբանական այգին պահպանելու և հետազոտություններ կատարելու համար։ Փաստորեն, պետբյուջեից մեզ միայն աշխատավարձ է հատկացվում»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ Բուսաբանական այգու աշախատակիցները ֆինասնավորման պակասի պատճառով բազմաթիվ խնդիրների են բախվում։

Այս համատեքստում բաժնի վարիչը մատնանշեց բույսերի ոռոգման խնդիրը, մի շարք աշխատանքներ իրականացնելու, այդ թվում՝ սանիտարական հատման համար տեխնիկայի պակասը։

Բացի այդ, խնդիրների թվում Գաբրիելյանը նշեց նաև երիտասարդ կադրերի պակասը։ «Երիտասարդ մասնագետներին բացարձակ շահագրգիռ չեն աշխատելու մեզ մոտ, և դա քիչ աշխատավարձով է պայամանավորված»,- ընդգծեց նա։

Բուսաբանական այգու աշխատակիցների միջին աշխատավարձը տատանվում է 20-50 հազար դրամի սահմաններում (մոտավորապես 65-160 ԱՄՆ դոլար)։

Բաժնի վարիչն ավելացրեց, որ վերջին տարիների ընթացքում այգու աշխատակիցների քանակը կտրուկ նվազել է. «Այսօրվա դրությամբ աշխատակիցների հաստիքը մոտ 100 մարդ է, որոնց միջին տարիքը գերազանցում է 50 տարեկանը»,- ասաց նա։

Երևանի բուսաբանական այգին գործում է 1935 թվականից, տեղակայաված է մայրաքաղաքի հյուսիսային մասում։ 80 հեկտար տարածքում աճում է վայրի ծառերի և բույսերի 3,5 հազար տեսակ։-0-