ՀՀ նախագահը երեք նոր նախարարների է նշանակել Դաշնակցություն կուսակցությունից

03.06.2008, 10:42
ՀՀ նախագահը երեք նոր նախարարների է նշանակել Դաշնակցություն կուսակցությունից
ՀՀ նախագահը երեք նոր նախարարների է նշանակել Դաշնակցություն կուսակցությունից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է երեք նախարարների՝ կրթության և գիտության նախարարին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու գյուղատնտեսության նախարարին և նշանակել է կառավարության նոր անդամներին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահի 2008 թ.-ի հունիսի 2-ի հրամանագրով Աղվան Վարդանյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Լևոն Մկրտչյանը՝ կրթության և գիտության նախարարի և Դավիթ Լոքյանը՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից։

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նոր նախարար է նշանակվել Արսեն Համբարձումյանը, կրթության և գիտության նախարար՝ Սպարտակ Սեյրանյանը, գյուղատնտեսության նախարար՝ Արամայիս Գրիգորյանը։

Սեյրանյանն ավելի վաղ զբաղեցրել է ՀՅԴ-ի պատկանող «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, Համբարձումյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից էր, Գրիգորյանը՝ խորհրդարանի պատգամավոր։

Նշանակված բոլոր նախարարները Դաշնակցության անդամներ են, որը Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին մտնում է Հայաստանի քաղաքական կոալիցիայի մեջ։

ՀՅԴ-ից երեք նախարարների հրաժարականը պայմանավորված էր նրանց՝ Դաշնակցության Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, ինչի հետ կապված՝   մայիսի 29-ին նրանք հրաժարականի դիմում էին ներկայացրել։-0-