UNICEF-ի ընտանեկան խնամակալության ծրագրով 25 հայ ընտանիքում դաստիարակվում են մանկատան երեխաներ

02.06.2008, 16:36
UNICEF-ի ընտանեկան խնամակալության ծրագրով 25 հայ ընտանիքում դաստիարակվում են մանկատան երեխաներ
UNICEF-ի ընտանեկան խնամակալության ծրագրով 25 հայ ընտանիքում դաստիարակվում են մանկատան երեխաներ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. UNICEF-ի ընտանեկան խնամակալության ծրագրով 25 հայ ընտանիքում դաստիարակվում են մանկատան երեխաներ, հայտնեց Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչության ղեկավար Շելդոն Յեթը։

«UNICEF-ի սկզբունքը, որն արտացոլված է նաև Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում, կայանում է նրանում, որ երեխան անպայման պետք է մեծանա ընտանիքում, քանի որ դա այն միջավայրն է, որը երեխային լիարժեքորեն զարգանալու հնարավորություն է տալիս»,- երկուշաբթի Երևանում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա։

Յեթի խոսքերով, Հայաստանի պետական մանկատներում գտնվող երեխաներից շատերը ծնողներ ունեն, և այդ հաստատություններում են գտնվում տարբեր պատճառներով։

«Եվ եթե երեխան այս կամ այն պատճառով չի կարող վերադառնալ իր ֆիզիոլագիական ծնողների մոտ, այդ դեպքում աշխատում է որդեգրման մոդելը, որը երեխային կարող է ընտանեկան մթնոլորտ ապահովել իր իրավունքները պաշտպանելու և լիրաժեքորեն զարգանալու հնարավորություն ապահովելու համար»,- ընդգծեց նա։

Ընդ որում Յեթն ավելացրեց, որ այս փուլում 2007 թվականին սկսված Հայաստանում որդեգրման ինստիտուտի ծրագրի ներդրման արդյունքների գնահատականն է տարվում։

«Այս վերլուծության հիման վրա մենք մտադիր ենք մշակել մեր հետագա ծրագրերն ու քայլերը»,- հստակեցրեց նա։

2007 թվականի վերջին Հայաստանի բոլոր տասներեք պետական և մասնավոր մանկատներում ապրում է 1102 երեխա՝ տարեսկզբի 1119-ի դիմաց։

Հայաստանում 2007 թվականին գործող 13 մանկատներից 8-ը պետական էին (3-ը Երևանում, 2-ը Շիրակի մարզում, մեկական Արարատի, Գեղարքունիքի ու Լոռու մարզերում), իսկ 5-ը մասնավոր էին (2-ը Շիրակի մարզում, մեկական՝ Արարատի, Կոտայքի և Լոռու մարզերում)։-0-