Երևանի քաղաքապետարանի համար ամառային ամիսներին առաջնային է լինելու փողոցային առևտրի դեմ պայքարը

02.06.2008, 15:33
Երևանի քաղաքապետարանի համար ամառային ամիսներին առաջնային է լինելու փողոցային առևտրի դեմ պայքարը
Երևանի քաղաքապետարանի համար ամառային ամիսներին առաջնային է լինելու փողոցային առևտրի դեմ պայքարը

Ամառային ամիսներին Երևանի քաղաքապետարանը մտադիր է ուժեղացնել փողոցային առևտրի դեմ պայքարը, հայտնեց Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Կարեն Գևորգյանը։

«Ամռանը հատուկ ուշադրություն է հատկացվելու զովացուցիչ ըմպելիքների, փափուկ պաղպաղակի, մսա և ձկնամթերքի, ինչպես նաև կաթնամթերքի առևտրին»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Գևորգյանը։

Նրա խոսքերով, երկու տարի առաջ փողոցային անօրինական  առևտրի  համար օրենքով նախատեսվում էր ապրանքի բռնագրավում։ Սակայն այդ կետը հանվել է օրենսդրությունից։

Գևորգյանն այս համատեքստում ավելացրեց, որ քաղաքապետարանը շահագրգիռ է այս դրույթը վերականգնելու հարցում։

 «Այսօրվա դրությամբ պայքարի միակ միջոցը մնում է  տուգանքը»,- ասաց նա։

Վարչության պետը նաև կոչ արեց մայրաքաղաքի բնակիչներին՝ չօգտվել փողոցային առևտրի ծառայություններից։

«Եթե պահանջարկ չլինի, չի լինի նաև առաջարկ»,- ավելացրեց նա։ Գևորգյանի խոսքերով, փողոցային առևտուրը մայրաքաղաքում զարգանում է ոչ առևտրային տարածքների պակասի հետևանքով։

«Մայրաքաղաքի շուկաների առևտրային տարածքների 50-60 տոկոսը դատարկ է, և դա մեծ հարկերով չէ պայմանավորված»,- նշեց նա։

Այսպես, Երևանի շուկաներում ոչ մեծ տարածքի ամենօրյա վարձակալությունը տատանվում է 300-700 դրամի սահմաններում (1-2,3 ԱՄՆ դոլար)։

Փողոցում թույլատրվող ապրանքներից Գևորգյանը նշեց թերթերը, ամսագրերը, ծաղիկները, լոտոյի տոմսերը, ինչպես նաև որոշ սննդամթերք, որոնք մակնշված են արտադրողի կողմից։-0-