Արագածոտնի մարզի «Ալագյազ» ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է տուժել
02.06.2008,
14:04
Արագածոտնի մարզի «Ալագյազ» ուսումնական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է տուժել
Երեկ ուշ երեկոյան Արագածոտնի մարզի «Ալագյազ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Փրկարար ծառայությունից, պայթյունի հետևանքով որովայնի թափանցող բեկորային վնասվածքով Արագածի հիվանդանոց է տեղափոխվել Գեղաձոր գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Գևորգ Աբրահամյանը:
Ըստ բժիշկների, տուժածի վիճակն անկայուն է: Պայթուցիկի տեսակը և պայթյունի պատճառները պարզվում են:-0-

