Հայաստանում խորհրդարանական լսումներ կանցկացվեն՝ ԶԼՄ-ների հիմնախնդիրների և նախագահական ընտրությունների վերաբերյալ օմբուդսմենի զեկույցի մասին

Հայաստանում հունիսի 4-ին և 5-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ ԶԼՄ-ների հիմնախնդիրների և փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մասին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հունիսի 4-ին տեղի կունենան «Զանգվածային լրատվության միջոցների գործունեության օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները` սահմանադրական բարեփոխումների արդյունքում» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնք կազմակերպվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։
Հունիսի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ կանցկացնեն խորհրդարանական լսումներ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցի հարցով։-0-