Հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննություն է հանձնում շուրջ 14 հազ. շրջանավարտ

Երկուշաբթի հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննություն է հանձնում 13643 շրջանավարտ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը։
«Հանրապետության ողջ տարածքում ձևավորվել են 55 քննական կենտրոններ, որոնցից 19-ը՝ միայն Երևանում», - ասաց Մանուկյանը։
Նրա խոսքերով, միասնական պետական քննությունները կանցկացվեն հունիսի 2-ից 17-ը։
«Այս ընթացքում հայկական դպրոցների շրջանավարտները քննություն կհանձնեն երեք առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և օտար լեզուներ», - նշեց Մանուկյանը։
Գործակալությանը զրուցակիցը տեղեկացրեց, որ ԳԹԿ նախնական տվյալներով, մաթեմատիկա կհանձնի 10 056 շրջանավարտ, անգլերեն՝ 7806, գերմաներեն՝ 563, իսպաներեն՝ 21, իտալերեն՝ 3, ռուսերեն՝ 1483, ֆրանսերեն՝ 514 շրջանավարտ։-0-