ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

30.05.2008, 18:48
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

Հայաստանի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանը և քվեարկության փուլը հիմնականում կատարվել են ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներն առաջացել են քվեարկությունից հետո, ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախագահական ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում։

«Թեև 2008թ. ընտրությունները, նախընտրական շրջանում և քվեարկության փուլում, հիմնականում համապատասխանում էին ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափորոշիչներից, այնուամենայնիվ, լուրջ մարտահրավերներ են արձանագրվել որոշ պարտավորությունների կատարման մասով, մասնավորապես, քվեարկության օրից հետո»,- ասվում է «Նովոստի-Արմենիային» տրամադրված զեկույցում։

«Դա ցույց տվեց հիմնական չափորոշիչների նկատմամբ անբավարար հարգանքը, հատկապես՝ ժողովրդավարական ընտրությունների հետ կապված, ինչը գնահատական տվեց ողջ ընտրական գործընթացին։  Մասնավորապես, թափանցիկության տեսանկյունից ձայների հաշվարկման գործընթացում հայտնաբերվեցին թերի հաշվարկներ, իսկ բողոքարկման գործընթացները բավական արդյունավետ չէին»,- ասվում է զեկույցում։

ԵԱՀԿ/ԺՀԻՄԳ-ը փետրվարի նախագահական ընտրությունների մոնիտորինգն անցկացրել է ԵԱՀԿ անդամ-պետությունների 40 երկրներից ժամանած 44 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցությամբ։ Զեկույցը ընտրական գործընթացները գնահատում է ԵԱՀԿ-ի առջև ունեցած պարտավորությունների գծով՝ միջազգային այլ չափորոշիչներին և ազգային օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից։

«Հայաստանում ստեղծվել են իրավական հիմքեր՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար։ Մեր զեկուցյում նշված թերհաշվարկները կատարվում են անվճռականության հետևանքով, ինչպես նաև օրենքների և կանոնների պակաս արդյունավետ կամ կողմնակալ կիրառության հետևանքով»,- ասաց ԵԱՀԿ/ԺՀԻՄԳ տնօրեն Քրիստիան Շտրոգալը։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ընտրական համակարգը պահանջում է ոչ այնքան տեխնիկական կամ իրավական բարեփոխումներ, որքան բոլոր մակարդակներով իրական պարտավորություններ՝ իշխանությունների, ինչպես նաև քաղաքական դերակատարների կողմից, ինչպես նաև պետք է հրաժարվել պետության կողմից ընտրական գործընթացներին անհարկի միջամտելուց։

Զեկույցը ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ է ներկայացնում, ներառյալ՝ ընտրական գործընթացներին հասարակական անվստահության հետ կապված միջոցառումները, ինչպես նաև պետական կառույցների և գործող քաղաքական ուժերի միջև հստակ սահմանազատում մտցնելու վերաբերյալ։

Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ձայների 52,82 տոկոսը։--0—