Հայ երգիչներն ու դերասանները, բարեգործական նպատակներով, պաղպաղակ են վաճառելու երեխաներին

30.05.2008, 16:14
Հայ երգիչներն ու դերասանները, բարեգործական նպատակներով, պաղպաղակ են վաճառելու երեխաներին
Հայ երգիչներն ու դերասանները, բարեգործական նպատակներով, պաղպաղակ են վաճառելու երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Հաղթանակի զբոսայգում հունիսի 2-ին կկայանա բարեգործական ակցիա՝ «Լավագույնը՝ մեր երեխաներին» խորագրով, որը նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

«Միջոցառման շրջանակներում կանցկացվի աննախադեպ ակցիա-պաղպաղակի վաճառք։ Վաճառողների դերում այս անգամ հանդես կգան արվեստի հայտնի գործիչները», -  ուրբաթ լրագրողներին Երևանում ասաց միջոցառման կազմակերպիչ, Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցութայն կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը։

Այսպես, ակցիային կմասնակցի ավելի քան 40 արվեստի գործիչ և հեռուստահաղորդավար, այդ թվում նաև հայկական էստրադայի ներկայացուցիչներ՝ երգիչ Արամեն և Հասմիկ Կարապետյանը։

«Լավագույնը՝ մեր երեխաներին» գրառումով գունագեղ գոգնոցներով արվեստի գործիչները առաջարկելու են պաղպաղակ, որոնք անվճար տրամադրել են մի շարք ընկերություններ», - ավելացրեց Անտոնյանը։

Բարեգործական ակցիայի համար իր արտադրանքը տրամադրել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Աշտարակ-կաթը», «Գրանդ-Քենդին», «Ասան», «Կոկալ-կոլան» և «Սոֆին»։

Կենտրոնի տնօրենը նաև տեղեկացրեց, որ պաղպաղակի սառնարանների կողքին տեղադրվելու են հատուկ արկղեր՝ միջոցներ հավաքելու նպատակով։

«Պաղպաղակի գնորդը կարող է ցանկացած գումար թողնել։ Պաղպաղակի վաճառքից հավաքած ողջ հասույթը կուղղվի սոցիալապես անապահով երեխաների համար  տարբեր ծրագրի իրականացմանը», - պարզաբանեց նա։

Ակցիայի մասնակից, հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավար Հրաչուհի Ութմազյանն իր հերթին ավելացրեց, որ ակցիայի շրջանակներում՝ ժամը 20։00-ին տեղի կունենա տոնական համերգ՝ հայկական էստրադայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Մենք ուզում ենք կազմակերպել իսկական տոն երեխաների համար՝ գունագեղ հրավառությամբ և խաղերով», - ավելացրեց նա։

Երեխաների պաշտպանության օրն անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից՝ 1949 թ.-ի նոյեմբերին կայացած հատուկ նստաշրջանի ժամանակ։

Երեխանի պաշտպանության միջազգային առաջին օրն անցկացվել է 1950 թ.-ին։ ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և հայտարարել է երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը՝ իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնը» հիմնադրվել է 2000 թ.-ին։ Կենտրոնի հիմնական նպատակը օգնության տրամադրումն է ծնողազուրկ երեխաներին, հոգեկան տարբեր խնդիրներ ունեցող երեխաներին, ինչպես նաև նրանց ապաստան տրամադրելն է։-0-