ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը քիչ հավանական է. ԱԺԿ առաջնորդ
Հայաստանի Ազգային ժողորդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը քիչ հավանական է համարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերհաժողովի հունիսյան նստաշրջանի ժամանակ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հեռանկարը։
Հայաստանում ներքաղաքական ծանր իրավիճակի հետևանքով, երբ Երևանում փետրվարի 20-ից նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմությունն անդադար բողոքի ցույցեր էր կազմակերպում, որոնք ավարտվեցին մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններով, ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ 1609 բանաձևը։
Բանաձևն առաջարկում է մինչև ԵԽԽՎ ամառային նստաշրջանն անցկացնել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, երկրում հաստատել քաղաքական երկխոսություն և ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, հակառակ դեպքում Հայաստանին սպառնում են վեհաժողովում զրկել ձայնի իրավունքից։
«Դատելով ամեն ինչից՝ Հայաստանը մասնակիորեն կկատարի բանաձևի պահանջները, իսկ նստաշրջանից հետո մենք կմնանք կազմակերպության մոնիտորինգի տակ։ Կարծում եմ, որ մեզ չեն զրկի ձայնի իրավունքից, բայց մենք լրջորեն կհանձնենք մեր դիրքերը ԵԽԽՎ-ում»,- ասաց Քոչարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, եթե պաշտոնական Երևանի դիքրորոշումը նախկինում ԵԽԽՎ-ում բավականին ձեռնտու էին՝ հարևան երկրներ Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատած, ապա այժմ Հայաստանը որոշ չափով կկորցնի իր առավելությունը։
Ընդ որում Քոչարյանը նշեց, որ Հայաստանը բավականին ռեսուրս ունի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար։ «Պետք է հասկանալ, որ մեր նպատակը ոչ թե բանաձևի կատարումն է, այլ երկրում քաղաքական ուժերի միջև երկխոսություն հաստատելը, ինչպես նաև արմատական փոփոխություններ իրականացնելը»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքերով, առանց արմատական փոփոխությունների, իշխանության գործող համակարգի պահպանմամբ անհնար է ինչպես ԵԽԽՎ բանաձևի լիարժեք իրականացում, այնպես էլ երկրի դեմոկրատացում։--0-

