ВТБ բանկը մշակութային հարաբերություններ կպահպանի Հայաստանի և Ռուսաստանի միջև

27.05.2008, 19:03
ВТБ բանկը մշակութային հարաբերություններ  կպահպանի Հայաստանի և Ռուսաստանի միջև
ВТБ բանկը մշակութային հարաբերություններ  կպահպանի Հայաստանի և Ռուսաստանի միջև

Ռուսական ВТБ բանկը հետագայում էլ մշակութային հարաբերություններ  կպահպանի Ռուսաստանի և Հայաստանի միջև, ասաց ռուսական  «ВТБ բանկ» ԲԲԸ- ի կառավարման նախագահ Անդրեյ Կոստինը։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային կապերը ոչ միայն մեր պատմությունն է, այլև՝ ներկան»,- երեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Կոստինը։

Նա հիշեցրեց, որ հիմա Հայաստանում ВТБ բանկի աջակցությամբ հյուրախաղերի է եկել «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնը։

«Սա մեր երկրի լավագույն դրամատիկական թատրոնն է։ Պատահական չէ, որ անձամբ Պյոտր Ֆոմենկոն Ռուսաստանի ղեկավարության կողմից բարձրագույն պարգևի է արժանացել»,- նշեց Կոստինը։

Նրա խոսքեորվ, ВТБ-ն Երևանում կազմակերպել է նաև Մեծ թատրոնի հյուրախաղերը, որը շատ տասնամյակներ չի եղել Հայաստանում։

«Այսօր ես մեր ներկայացուցիչների հետ հանդիպմանը լսեցի, որ Հայասատնում մեծ ջազային փառատոն է անցկացվելու, և մեզ խնդրեցին հովանավորել ռուս ականավոր ջազ նվագողներին։ Մտածում եմ, որ հնարավոր է՝ մենք դասականից անցնենք ջազի։ Ես դեմ չեմ այդ նախագծին»,- նշեց Կոստինը։
 
Նա ընդգծեց, որ նման նախագծերը առևտրային գործունեություն չի համարում։ «Մեզ համար սա բարեգորոծություն է, հովանավորչություն, բայց մենք հետագայում էլ մշակութային կապեր կպահպանենք Ռուսաստանի և Հայաստանի միջև»,- ավելացրեց նա։-0-