Երևանում բացվել է «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը

27.05.2008, 11:38
Երևանում բացվել է «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը
Երևանում բացվել է «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը

Երևանում երեքշաբթի բացվել է «Հայաստան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը։ Նիստը բացելով՝ ՀՀ նախագահ, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մեծ կարևորություն է տալիս այդ կառույցի գործունեությանը։

«Ես՝ որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, կանեմ ամեն ինչ, որպեսզի Հայաստան-Ղարաբաղ-Սփյուռք հարաբերություններում այս կարևոր կառույցի արդյունավետությունը շատ բարձր լինի», - ասել է նա։

Նախագահը նշել է, որ Հիմնադրամը կայացման երկար ուղի է անցել՝ մեծ կարևորություն տալով ներկա նիստին՝ որպես արդար, բաց և բազմակողմ քննարկումների անցկացման հնարավորություն։

«Կարծում եմ, որ մենք շատ անելիք ունենք՝ անցած ուղին վերլուծելու և հետագա գործունեությունը ծրագրելու համար», - ասել է Սարգսյանը։

ՀՀ նախագահի խոսքերով, հաշվի առնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կառավարության կազմի մեջ արված փոփոխությունները՝ Հոգաբարձուների խորհրդում ևս տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք հավանության են արժանացել այսօրվա նիստի ժամանակ։

Մասնավորապես, Հոգաբարձուների խորհրդի կազմում ներառվել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը, Ռամկավար-Ազատական կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Մանուկյանը։

Սարգսյանը նաև շնորահակալություն է հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ համար 10 տարիների արգասաբեր աշխատանքի համար, երբ նա գլխավորում էր Հոգաբարձուների խորհուրդը։

Խորհրդի որոշմամբ՝ Հիմնադրամի անդամների թվին են միացել Գերմանիայից մի ընտանիք, ինչպես նաև Vivacell ընկերությունը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինինվեստբանկը, Ղարաբաղ-Տելեկոմ ընկերությունը և ձեռներեց Միխայիլ Բաղդասարովը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված165 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ --0—