Հայաստանի ԿԸՀ-ն կայքում տեղադրել է 2008 թ. նախագահական ընտրություններին Ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծությունը
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի նիստի ընթացքում քննարկել է 2008 թվականի փետրվարի 19-ին Ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծությունը՝ տեղադրելով այն www.elections.am վեբ-կայքում։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, վերլուծությունը հավանության է արժանացել ԿԸՀ յոթ անդամների կողմից՝ մեկ «դեմ» ձայնով («Ժառանգություն» կուսակցությունից ԿԸՀ անդամը)։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունների կազմակերպման և նախապատրաստման լայնածավալ աշխատանք է իրականացրել՝ ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանած կարգով ու ժամկետներում»,- ասաց ԿԸՀ ղեկավարը։
ԿԸՀ վերլուծության համաձայն, հանձանաժողովը հաստատել է հիմնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման ժամանակացույցը, որի բոլոր կետերի կատարումը դրանում սահմանված ժամկետներում ապահովվել է։ Այնտեղ նշվում է, որ քվեարկության օրը իրավունքը վերականգնելու համար դատարան է դիմել 98 քաղաքացի, բավարարվել է 49-ը դիմում, լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքներով ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է մոտ 250 ընտրող։ Ընդհանուր առմամբ քվեարկության օրն ընտրվելու իրավունքը վերականգնել է քվեարկության մասնակիցների ընդամենը 0,02 տոկոսը։
Փաստաթղթում նշվում է, որ այս ընտրությունների ժամանակ առաջին անգամ կիրառվեց ըստ գտնվելու վայրի քվեարկելու իրավունքի ինստիտուտը, որը մոտ 15 հազար ընտրողի հնարավորություն տվեց քվեարկության օրը մասնակցել ընտրություններին իրենց գտնվելու վայրի ընտրական տեղամասում։
Քվեարկության օրը ընտրությունները դիտարկել է մոտ 32 հազար վստահված անձ, 14 հազար տեղական դիտորդ՝ 39 կազմակերպությունից, 600-ից ավելի միջազգային դիտորդ՝ 6 կազմակերպությունից։ Հանձնաժողովի անդամները ծանոթացել են ստացված բոլոր դիմումներին և դրանց պատասխաննեևրին, դիմումների պաստասխանները տեղադրվել են հանձնաժողովի ինտերնետային կայքում։ Արձանագրվել է ընտրողների մեծ ակտիվություն՝ մասնակցությունը կազմել է 70,47 տոկոս։
Վերլուծության մեջ նշվում է, որ փետրվաի 24-ին հանձնաժողովը քննարկել է փետրվարի 19-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում ստացված դիմումները և գրանցել է, որ դիմումներում առկա տեղեկությունը օրենսգրքի խախտումներ չի պարունակում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։
Փաստաթղթում ասվում է, որ վատ ավանդույթ է դարձել քաղաքական խնդիրներն իրավական հարթություն տեղափոխելն ու իրավական գործընթացները քաղաքականացնելը։ «Ընտրական բարի ավանդույթների պակասի, ինչպես նաև ընտրական գործընթացներում սեփական սխալներն ընդունելու ու գնահատելու համարձակություն չունենալու պատճառով ընտրությունների արդյունքները հերթական անգամ վիճարկվեցին ՀՀ սահմանադրական դատարանում։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելիս ամենամեծ խնդիրը այն խախտումների և դրանց քանակի որոշարկումն է, որի պարագայում կարելի է պնդել, որ վերջինները կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Ազդեցության օբյեկտիվ ապացույցների բացակայությունը նշանակում է, որ ընտրությունները վավեր են։ Այս տրամաբանությունից ելնելով՝ ՀՀ սահմանդրական դատարանը մերժեց երկու դիմումներն էլ՝ ուժի մեջ թողնելով հանձնաժողովի որոշումը՝ հանրապետության նախագահ ընտրվելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել օրենսգրքի հետագա բարելավմանն ուղղված առաջարկությունները։
Փետրվարի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով, ընտրողների 52,82 տոկոս ձայներով հաղթել է Սերժ Սարգսյանը, ով մեկ տարի զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը։-0-