Երևանում այրվել է «Հայէլեկտրամեքենա» գործարանի տանիքը

26.05.2008, 16:21
Երևանում այրվել է «Հայէլեկտրամեքենա» գործարանի տանիքը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում այրվել է «Հայէլեկտրամեքենա» գործարանի վարչական շենքի` 400 քմ մակերեսով տանիքը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին հանրապետության Փրկարար ծառայությունից, «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ տարածքում հրդեհի մասին ահազանգը ստացվել է նախօրեին երեկոյան։

Դեպքի վայր են ժամանել 6 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք և մեկ ջրատար: Մոտ կես ժամից հրդեհը մեկուսացվել է, ևս 40 րոպե անց՝ վերջնականապես մարվել։--0—