Վարչապետը նշանակել է Զարգացման հայկական գործակալության նոր տնօրենին
26.05.2008,
13:46
Վարչապետը նշանակել է Զարգացման հայկական գործակալության նոր տնօրենին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ԶՀԳ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել՝ Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնում Տիգրան Դավթյանի նշանակումից հետո։
Զարգացման հայկական գործակալությունը (ADA) ստեղծվել է 1998 թ.-ին՝ կառավարության որոշմամբ։ Գործակալության հիմնական ուղղությունն է Հայաստան ուղղակի ներդրումների խթանումն ու արտահանման ընդլայնումը։-0-