Հայաստանի հարավում գտնվող հնագույն Քարահունջ աստղադիտարանը կբացվի զբոսաշրջիկների համար

26.05.2008, 12:01
Հայաստանի հարավում գտնվող հնագույն Քարահունջ աստղադիտարանը կբացվի զբոսաշրջիկների համար
Հայաստանի հարավում գտնվող հնագույն Քարահունջ աստղադիտարանը կբացվի զբոսաշրջիկների համար

Սյունիքի մարզում գտնվող հնագույն Քարահունջ աստղադիտարանը (Carahunge, որն անվանվում է նաև Զորաց-Քարեր) կդառնա տուրիստական կենտրոն։

«Այդ տարածքն ամբողջովին կհարմարեցվի զբոսաշրջիկների այցելության համար», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Հայաստանի բնապահպանության նախարարությանն առընթեր պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։

Նա տեղեկացրեց, որ նախագծի մշակման համար պետբյուջեից հատկացվել է 6 մլն դրամ (շուրջ 19,4 հազ. ԱՄՆ դոլար)։

Նրա խոսքերով, կառավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տուրիստական ուղիներ՝ բացատրական ցուցանակներով, ցանկապատել տարածքը թափանցիկ պատով, կառուցել ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղեր և կազմակերպել հուշարձանի կանոնավոր պահպանում։

Որոշ հնեաբան-գիտնականներ Քարահունջի ստեղծումը վերագրում են մ.թ.ա. երրորդ հազարամյակի վերջին, սակայն այլ փորձագետներ կարծում են, որ այդ համալիրը շատ ավելի հին է և հիմնադրվել է հինգերրորդ հազարամյակում։

25 հեկտար մակերեսի վրա՝ Քարահունջի տարածքում որոշակի համակարգով տեղադրված են մի քանի հսկի եռանկյունաձև քարեր, որոնց մեջ արված են հատուկ անցքեր հեռադիտակի համար։-0-