Հարավային Կովկասի երկրները պետք է ներքին և արտաքին զարգացման չեզոքություն պահպանեն
Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է զարգացման չեզոքություն պահպանեն ոչ միայն իրենց երկրներում, այլև տարածաշրջանում ամբողջությամբ, կարծում է «Երրորդ հայացք» տեղեկատվական-վերլուծական գործակալության խմբագիր Ռաուֆ Ֆաջաբովը։
«Մեր երկրները պետք է չեզոքություն պահեն այս կամ այն ռազմաքաղաքական դաշինքներ մտնելու հարցում, որի համար անհրաժեշտ է տարածաշրջանի լիովին ապառազմականացումը։ Այլ կերպ ասած՝ տարածաշրջանը պետք է ազատվի օտարերկրյա կայաններից, պետք է սահմանների անվտանգության արտաքին համակարգ ունենա»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա «Կովկաս-2007» միջազգային համաժողովի ժամանակ։
Ռաջաբովը կարծում է, որ այսօր Հարավային Կովկասը ձևավորված չէ որպես մի տարածաշրջան, որը կարողանար մասնակցել աշխարհում տեղի ունեցող գլոբալացման և ինտեգրման գործընթացներին, մասնակցեր անվտանգության միասնական համակարգի ձևավորմանը։
Ընդ որում, նա նշեց, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը, սկզբունքորեն միասնական տարածաշրջանի օգտին է։
«Ես չեմ կարծում, որ այս կամ այն երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելը կլուծի բոլոր խնդիրները»,- ավելացրեց նա։
Ռաջաբովն այս կապակցությամբ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը վստահեն միմյանց, անվտանգության արտաքին համակարգերը կվերացվեն, ինչը կարող է հանգեցնել ներքին խնդիրների լուծմանը։
«Դրա համար անհրաժեշտ է երաշխիքներ ստանալ Ռուսաստանից և Իրանից, որ Հարավային Կովկասը կպահպանվի որպես միասնական սուբմշակույթ»,- եզրափակեց նա։
«Կովկաս-2007» համաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 22-23-ը Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից և Լեհաստանից քաղաքագետների, կոնֆլիկտաբանների և վերլուծաբանների մասնակցությամբ։ Համաժողովի կազմակերպիչներն են ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտը, «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամը, SDC շվեյցարական հիմնադրամը, ինչպես նաև Հենրիխ Բելլի հիմնադրամը։-0-