Հայաստանի խորհրդարանը կքննարկի խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Առաջիկայում ՀՀ Ազգային ժողովը կքննարկի խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացման հնարավորությունը, հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Առաջիկայում Ազգային ժողովի կանոնակարգի մասին օրենքում փոփոխություններ կմտցվեն, որոնք թույլ կտան խորհրդարանական ընդդիմությանն ավելի ներգրավված լինել օրենսդիր մարմնում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։
Զոհրաբյանը նշեց, որ ըննդիմությանը վերաբերող բոլոր վիճարկելի հարցերը կլուծվեն ընդդիմության մասին օրենքի քննարկումների ընթացքում։
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին ավելացրեց, որ իրական ընդդիմության ստեղծումը պետք է ողջունելի լինի իշխանությունների կողմից, քանի որ միայն այդպիսի ընդդիմությունը կկարողանա առողջացնել հասարակությանը։
«Այն առաջարկները, որոնք արվել են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մասնավորապես երկրի հասարակական- քաղաքական կյանքում ընդդիմության դերի բարձրացման վերաբերյալ, կօգնեն կյանքի կոչել ժողովրդավարական պետություն ստեղծելու մեր ցանկությունը»,- ասաց նա։
Ներկայում «Ժառանգություն» խմբակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է խորհրդարանում՝ ունենալով պատգամավորական յոթ մանդատ։ Խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը», ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունը իշխող կոալիցիայի անդամներ են։-0-