Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքները էականորեն չեն ազդել ՌԴ հետ հարաբերությունների վրա. ռուս քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահական ընտրությունները էականորեն չեն ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը։
Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել Սերժ Սարգսյանը, ով մինչ այդ մոտ մեկ տարի ղեկավարում էր երկրի կառավարությունը։
«Հարաբերությունները կշարունակվեն նույն ձևով, ինչպես նախկինում»,- հինգշաբթի Երևանում «Կովկաս-2007» միջազգային համաժողովի ժամանակ ասաց Մարկեդոնովը։
Նրա խոսքերով, այն հակադրությունը, որ երբեմն արվում է Ռուսաստանում՝ թե Հայաստանում հակառուս և ռուսամետ թեկնածուներ կան, ճիշտ չէ, քանի որ Հյաաստանում բոլոր թեկանծուները հայամետ են»։
«Բացի այդ, չպետք չէ մոռանալ, որ բոլոր այն պայամանագրերը, որոնք մինչ օրս ապահովում են Հայաստանում ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը, ստորագրվել են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,- ասաց նա։
Մարկեդոնովն ամփոփեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունի որոշ «օբյեկտիվ ռազմավարական շահ, որը նրանց մերձեցնում է»։-0-